Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.09.2023 | 00:01

Մի ափ հող. սա է

սերունդս,
Բայց այսքա՜ն մեղք այդ մի բռում,
Մի պուտ արյուն`
անկյանք, անսեր,
Հողի մեռնող
փշուրներում:
ՈՒ հեծեծմամբ, մե՜ծ տնքոցով
Հողից կրկին վեր եմ հառնում`
Բազուկներով իմ պապերի`
Մեղքից կքած,
Բալասանի՜ր, բալասանի՜ր,
Ցավիս ժամին մի անտեսիր:

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ